Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Գիտե՞ք որքան մեծ բան է սեփական «ես»-ն ուրանալը

Գիտե՞ք որքան մեծ բան է սեփական «ես»-ն ուրանալը
13.06.2025 | 21:15

Սրբերն ասում են` փրկությունդ փնտրիր դիմացինիդ մեջ։

Բայց մենք չենք կարող դիմացինի մեջ գտնել մեր փրկությունը, եթե տարված ենք մեր «ես»-ով։

«Ես»-ն ու եսասիրությունը կործանում են մարդուն և տանում մոլորության ճանապարհով։

Մերձավորի կարիքներն ու ցավն է մեր փրկությունը։ Աղքատի ձեռքն է Աստուծո ձեռքը։ Հիվանդին մեկ բաժակ ջուր տալով ենք մոտենում խաչյալ Փրկչին, ով ասաց` ծարավ եմ, բայց լեղի տվեցին։

Եթե մենք նայում ենք մեր «ես»-ին, ապա ինչպե՞ս կարող ենք տեսնել մերձավորի պետքերը, որոնցով և պայմանավորված է մեր քրիստոնյա լինելը։

Եթե մենք տարված ենք մեր «ես»-ի «վեհությամբ», ապա ինչպե՞ս կարող ենք Աստծուց ստանալ վեհ մտքեր։

Մենք կարող ենք անգիր իմնալ ՈՒղղափառության ամեն ինչը և մնալ անպտուղ, եթե չմերժենք մեր «ես»-ը։

«Ես»-ը հին մարդն է, որից պիտի ազատվենք և դառնանք նոր մարդ` զգեստավորված Քրիստոսով։

«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:34-35):

Պետք է սովորել սիրել այնպես, ինչպես սիրեց Տեր Հիսուս Քրիստոսը, այսինքն` ինքազոհողության ճանապարհով գնալ։

«Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։ Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։ Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին և մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվի։ Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։ Սերը երբեք չի վախճանվում. թե՛ մարգարեությունները կչքանան, թե՛ լեզուները կլռեն, թե՛ գիտությունը կանհետանա» (Ա Կրնթ. 13:1-8):

Մինչև չազատվենք եսասիրությունից, չենք կարող ամբողջ սրտով սիրել Աստծուն։

«Հիսուսը նրան ասաց. «Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մտթ. 22:37):

Ինչպես կսիրենք` ամբողջ սրտով, ամբողջ հոգով և մտքով, եթե այդ ամենով սիրենք մեր «ես»-ը։ Ստացվում է, որ որքան շատ ենք մերժում մեր «ես»-ը, այնքան ավելի շատ կարող ենք սիրել Աստծուն։

«Ապա իր մոտ կանչեց ժողովրդին՝ աշակերտների հետ, և ասաց նրանց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն. իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն» (Մրկ. 8:34-35):

Ով իր «Ես»-ը խնայի և փորձի այս աշխարհի հարմարավետության մեջ պահել` կկորցնի, իսկ ով հանուն Տիրոջ ուրանա իր անձը` կփրկի այն։ Կորցնել կյանքը Ավետարանի համար, նշանակում է` ապրել Ավետարանով։

Այսքանը գրեցի հիմնվելով` Սուրբ Գրքի և Սրբերի խոսքերի վրա։

ՈՒղղափառության հրաշքը տեսնել է պետք...

ՈՒղղափառությամբ ապրել է պետք։

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ